Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոր մեղադրանքներ է հնչեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին:
Շիրնակ նահանգում ելույթ ունենալիս նա ասել է, թե համանախագահ երեք երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանն աջակցում են Հայաստանին: Ավելին, Էրդողանը պնդել է, թե այս երեք երկրները նաեւ զենք են տրամադրում մեր երկրին: