Ավիատոր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ավիացիան կառավարողներին խորհուրդ.
1. Չեմ ուզում որևէ բան քննադատել էս պատերազմական պայմսններում, ուզում եմ տարիների փորձս ու գիտելիսներս տրամադրեմ:
Թուրքիան բազմաթիվ տարիներ, սկսած վաղ 90-ականներից, արգելել է դեպի ՀՀ և Կիպրոս, ինչպես նաև ՀՀ-ից և Կիպրոսից կատարվող բոլոր բեռնատար թռիչքներն իր տարսծքով:
Դա նորություն չի: Նույնիսկ մինչ այս պատերազմը երբեմն-երբեմն կատարվող չարտերային, ոչ կանոնավոր թռիչքների թույլտվությունների պայմաններում, ավելի, քան սպասելի էր Թուրքիայի կողմից իր օդային տարածքը փակելը դեպի ՀՀ եկող բեռների համար: Եվ միամտություն` ավիաընկերության հետ այդ տարբերակը չքննարկելն ու ալտերնատիվ երթուղի չընտրելը:
ԲՈԼՈՐ ԹՌԻՉՔՆԵՐԸ պետք է ի սկզբանե պլանավորել Թուրքիայի օդային տարածքը շրջանցող թռիչքուղիներով:
Ինչպես դա անում է հայկսկան "Արմենիա" սվիաընկերությունը:
2. Ընդգծված թուրքամետ Քաթարին այդ թռիչքը պատվիրելը նույնպես ռիսկային որոշում է: Նույն հաջողությամբ կարելի էր պատվիրել Թուրքիշին կամ ադրբեջանական Սիլք Վեյին:
Թռիչքներն ԱՄՆ-ՀՀ ուղղությամբ պատվիրեք միսյն եվրոպական ընկերություններին, որոնք այն կկատարեն ամենակարճ` Հյուսիսբևեռյան տրեկով: Ի չը կտա ժամանակի, հետևաբար գնի խնայում, և չի ներառի Թուրքիայի օդային տարածքը:
3. Հայաստանում կան ավիացիոն լոգիստիկայի մի քանի լավ, միջազգային որակավորման մասնագետներ`
Արման Ամիրխանյան, Անժելա Խաչատրյան, Նավիկ Խաչատրյան... ինձ հատուկ չեմ նշում:
ՕԳՏՎԵՔ նրանց գիտելիքներից ու ծառայություններից: Նրանք ունեն բազմաթիվ տարիների փորձ և համագործակցում են մի շարք համաշխարհային փոխադրողների հետ:
Նրանք պատրաստ են աշխատել անշահախնդիր
4. Տեղափոխվող բեռների բնութագիրը տարանցիկ երկրների ավիացիոն իշխանություններին ներկայացնելը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն և պարտադիր պահանջ: Դա անում է ավիաընկերությունը ամեն դեպքում:
Մեր պետությունը ՄԻԱՅՆ ՄԱԿ "Վտանգավոր Բեռ" կլասիֆիկացիայի մեջ գտնվող մի քանի տեսակի համար է ապահովում դիվանագիտական թուլյտվությունները:
ՄԻ ՍՊԱՍԵՔ, որ այդ պահանջին անդրադարձ կատարվի թռիչքից անմիջապես առաջ: ԿԱՏԱՐԵՔ այդ պահանջը նախորոք, և ստուգեք, որ ավիափոխադրողն այն կատարի:
Մենք բոլորս կառավարության կողքին ենք և աջակցում ենք մեր ողջ գիտելիքների և բոլոր հնարավորությունների ամբողջ ծավալով:
Օգտվեք մեզնից:
Բոլոր տարաձայնություններին կանդրադառնանք պատերազմից հետո:
Հիմա միայն հստակ համագործակցությունը կապահովի օգտավետ աշխառանքը»: