224 դիտում, 2020.10.18 14:21

Կապիտան Ռոման Ադամյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի

Կապիտան Ռոման Ադամյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Կապիտան Ադամյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել էր ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Հերոսի մասին արխիվային նյութը կարդացեք հղումով»: