420 դիտում, 2020.10.18 12:47

Մարտական գործողությունների գոտու զինվորների մասին հարցերին կպատասխանեն նոր վայրում

Մարտական գործողությունների գոտու զինվորների մասին հարցերին կպատասխանեն նոր վայրում

 

Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00- 21:00-ն:

Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունը: