256 դիտում, 2020.10.18 10:56

ԵՄ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին

ԵՄ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն: Այս մասին նա ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող  պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը: