Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 17-ին, ժամը 21:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22։01-ին։