556 դիտում, 2020.10.18 01:31

ԵԱՀԿ-ում ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը

ԵԱՀԿ-ում ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը

ԵԱՀԿ-ի Ալբանիայի ներկայացուցչությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ին: 

«ԵԱՀԿ-ում Ալբանիայի ներկայացուցչությունը ողջունում է հումանիտար հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների կողմից: Մեզ կայունություն է պետք ինչպես հողի վրա, այնպես էլ (բանակցություններ) գործընթացում` Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է Twitter-ում ԵԱՀԿ նախագահի հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարել են հոկտեմբերի 18-ի տեղական ժամանակով ժամը 00:00-ից հումանիտար հրադադար սկսելու մասին: