կարևոր
2014 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-17 23:44

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կունենա գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կունենա գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը: Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։

Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրյանի ջանքերով»,- գրել է Մուրադյանը: