27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ: Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», - ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: