212 դիտում, 2020.10.17 23:29

Երևանում իրար բախված 3 ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Երևանում իրար բախված 3 ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 17-ին, ժամը 19:02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի և Ժակ Իվ Կուստոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ժակ Իվ Կուստոյի փողոցում բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Գևորգ Խ., ծնված 1977 թ․), «Hyundai Sonata» (վարորդ՝ Հայկ Գ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Մերուժան Ա.) մակնիշների ավտոմեքենաները։ Հայկ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։