11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ռուսաստանի և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ սկզբունքային հարցերում։ Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում:
«Դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունը: Մենք այնքան քիչ դեպքեր ունենք, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկել են: Մենք ԼՂ հակամարտության կողմերին զսպվածության, առաջին հերթին՝ կրակի դադարեցման և խնդիրը դիվանագիտական հարթակ տեղափոխելու կոչ ենք արել», - ասել է դեսպանը: