784 դիտում, 2020.10.17 20:14

Արցախում վիրավորում ստացած ԲՀԿ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է

Արցախում վիրավորում ստացած ԲՀԿ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է

Մահացել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.

«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա:
Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց:

Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:

Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: Չստացվեց:

Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները:
Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի վիժվածք լամուկը սատկացնելու ենք: Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ ջան», - գրել է Նաիրա Զոհրաբյանը: