կարևոր
2145 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-17 19:57

Բրյուսելի հայ համայնքը խաղաղ ցույցի ընթացքում պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը

Բրյուսելի հայ համայնքը խաղաղ ցույցի ընթացքում պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը խաղաղ ցույց է անցկացրել, որի ընթացքում պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին ասել է Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Կարեն Խաչատրյանը:

«Հնչող պահանջները հստակ են` բացել օդային ճանապարհները հումանիտար օգնության համար, ճանաչել Արցախի անկախությունը, դադարեցնել անարդար պատերազմը հայ` առաջին քրիստոնյա ազգի հանդեպ։ Այստեղ հույս հայտնեցին, որ հայկական սփյուռքի ձայնը նմանօրինակ ակցիաներով պետք է որ` տեղ հասնի և, ի վերջո, կհասնենք նրան, որ Արցախը միջազգային ճանաչում կունենա։ Մենք մարտական ենք տրամադրված և հաղթելու ենք, որովհետև մեր բռնած գործն արդար է»,- ասել է Խաչատրյանը:

Ցույցի ընթացքում պահանջներ են հնչել նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում այդ երկրին աջակցող Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելու վերաբերյալ։

Բելգիայից հայ հոգևորական Զատիկ Ավետիքյանն ակցիայի ընթացքում աղոթք է հնչեցրել Արցախում զոհվածների հիշատակին, իսկ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակված հերոսների հիշատակը։

Ակցիայի մասնակիցները պաստառներ են պարզել «Ձեր լռությունը կյանքեր արժեն», «Ճանաչե'ք Արցախը», «Կանգնեցրե'ք ահաբեկչությունը», «Թույլ մի' տվեք նոր ցեղասպանություն», «Արցախն ուժեղ և մենք հաղթելու ենք» գրություններով:

Խաղաղ ցույցի ընթացքում պահպանվել են կորոնավիրուսի բոլոր հակահամաճարակային կանոնները: