կարևոր
1355 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-17 17:34

Կուսակցությունների առաջարկն ի գիտություն ենք ընդունել, ըստ անհրաժեշտության հայտարարություն կանենք. վարչապետի խոսնակ

Կուսակցությունների առաջարկն ի գիտություն ենք ընդունել, ըստ անհրաժեշտության հայտարարություն կանենք. վարչապետի խոսնակ

ՀՀ կառավարությունը կուսակցությունների առաջարկությունն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի պահանջին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։

Նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցությունները, որոնց թվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, Վանեցյանի «Հայրենիքը», ինչպես նաև ՀՅԴ֊ն, առաջարկում են հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: