24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդարանը հետաքննչական լրագրողության բնագավառում մալթացի լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ է սահմանել, որն սպանվել է ուղիղ երեք տարի առաջ:
«Դաֆնա Կարուանա Գալիցիայի մրցանակը նշում է այն կարեւոր դերը, որը լրագրողները խաղում են մեր դեմոկրատիաների պահպանման գործում, այն կծառայի քաղաքացիներին հիշեցնել ազատ մամուլի նշանակության մասին: Այդ մրցանակը կոչված է օգնել լրագրողներին կենսականորեն կարեւոր եւ հաճախ վտանգավոր աշխատանքում, որը նրանք կատարում են»,-հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հայդի Հաութալան:
Լրագրողուհու հետաքննությունների թեմաները եղել են կոռուպցիան կառավարությունում, կապիտալների լվացումը, բիզնեսի կապը կազմակերպված հանցավորության հետ: «Գրել է «պանամական փաստաթղթերի» մասին:
2016 թվականին նա մեղադրանքներ է առաջադրել երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ կոռուպցիոն կապեր ունենալու համար:
Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նրա ավտոմեքենայի մեջ դրված ռումբի պայթելու հետեւանքով:
Հասարակայնության խորը վրդովմունքն այն բանի առնչությամբ, երբ իշխանությունները հետաքննություն Էին անցկացնում նրա սպանության գործով, ի վերջո հանգեցրեցին վարչապետ Մուսկատի պաշտոնաթողության:
20 հազար եվրոյի չափով ամենամյա մրցանակը 2021 թվականից կշնորհվի Եվրամիությունից լրագրողին կամ լրագրողների խմբին: Թեկնածուներն ու դափնեկիրը կընտրվեն անկախ հանձնաժողովի կողմից: