Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն՝ «Առաջին ալիքի» եթերում։
«Հաճելի անակնկալ էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, շատ քիչ են դեպքերը, երբ ռուսական ու ամերիկյան կողմերի դիրքորոշումները համընկնում են»,-ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ զսպածություն ցուցաբերելու, կրակը դադարեցնելու ու բանակցություններին վերադառնալու կոչ էր արվել հակամարտության կողմերին: