Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ Արցախ կատարած այցից հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանի արտգործնախարարությանը:
Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում նշված է, որ պատգամավորի նման սադրիչ գործողությունները արդարացի վրդովմունք են առաջացրել ոչ միայն Ադրբեջանի հասարակության, այլեւ Ռուսաստանի մեծ սփյուռքի շրջանում ու ուղղած են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը:
Հիշեցնենք նաեւ, որ այցի պատճառով Միլոնովը նաեւ հայտնվել է Ադրբեջանի, այսպես ասած, սեւ ցուցակում: