կարևոր
1430 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-17 15:33

Բրազիլացիների շուրջ 53 տոկոսը պատրաստ է ստանալ COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

Բրազիլացիների շուրջ 53 տոկոսը պատրաստ է ստանալ COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

Բրազիլիայի բնակիչների կեսից ավելին պատրաստակամություն է հայտնել ստանալ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութը: Այդ մասին հաղորդել է CNN Brasil հեռուստաալիքը՝ վկայակոչելով հարցումը:

Հարցումն անցկացրել Է Realtime Big Data ինստիտուտը, որը, CNN Brasil հեռուստաալիքի պատվերով, զբաղվում Է հասարակական կարծիքի հարցումներով եւ ուսումնասիրություններով:

Հոկտեմբերի 13-ից մինչեւ 14-ն անցկացված հետազոտության շրջանակներում 1000 մարդ Է մասնակցել հեռախոսային հարցմանը: Անճշտությունը կազմում Է պլյուս-մինուս 3 տոկոսային կետ:

Հարցերի մեջ հիշատակվել են ոչ թե պատվաստանյութերի անվանումները, այլ ծագման երկրները: Հետազոտության արդյունքների համաձայն, հարցմանը մասնակցած մարդկանց 53 տոկոսը «այո» Է պատասխանել այն հարցին, թե նրանք կընդունեին արդյոք հնարավոր պատվաստանյութը Ռուսաստանից այն դեպքում, երբ 38 տոկոսը բացասական պատասխան Է տվել, եւս 9 տոկոսը դժվարացել Է պատասխանել:

Բրազիլիայի բնակիչների շրջանում, հարցմանը համապատասխան, առավել մեծ վստահություն են վայելում Օքսֆորդի համալսարանի, ինչպես նաեւ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի պատվաստանյութերը:

Դրանք պատրաստ Է ստանալ հարցվածների 68 տոկոսը: Հարցը, թե բրազիլացիները պատրաստ են արդյոք Չինաստանի պատվաստանյութն ստանալ, գործնականում հավասար Է բաժանել հարցման մասնակիցներին. 48 տոկոսը պատասխանել Է «այո», 46 տոկոսը՝ «ոչ»:

Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել Է 5 մլն 200 հազար 300 մարդ, մահացել Է COVID-19-ի հաստատմամբ 153 հազար 214 հիվանդ: