Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 17:19-ին ահազանգ է ստացել, որ Մասիս քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տաթևիկ Մ․, ծնված 1988 թ.) Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Գագիկ Ա․-ին (ծնված 1948 թ.), ով տեղում մահացել է:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։