կարևոր
1930 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-17 01:01

Բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն. Փաշինյան

Բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը: Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում:

«Իմ այսօրվա ելույթից հետո բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը։ Դիմիր քո զինկոմիսարիատ, սիրելի եղբայր և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես»,- գրել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին: Փաշինյանը ելույթով դիմել է առաջնագիծ մեկնողներին: