կարևոր
617 դիտում, 6 ամիս առաջ --> 2020-10-16 23:49

Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել

Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել

Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ Ադրբեջանը շարունակում է հռթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր: Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են: