16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք կորցրեցինք թանկագին Մարգար Եսայանին, մեր աչքի առաջ։ Նա հրաշալի մարդկանցից մեկն էր, ում դաստիարակել է այս երկիրը: Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին եւ հարազատներին»,- գրել է Քալընը:
Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող:
2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում ընտրվել է պատգամավոր: