09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ժամկետային զինծառայող, հակատանկիստ Հարություն Դոխոյանը նշում է, որ սահմանին կանգնած զգացել է թիկունքի աջակցությունը և դա իրեն ուժ է տվել պայքարել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ: Հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հակառակորդի 5 տանկ, 1 ՀՄՄ, 1 ՏՈՍ խոցած Դոխոյանը նշեց, որ այդ աջակցությունը իրեն առաջ էր մղում պայքարի:
«Երբ կանգնած էինք սահմանին, գիտեինք, որ պետք է պահեինք մեր հայրենիքը, ժողովրդին, հայրենի երկիրը, ընտանիքը: Երբ բացում էինք ծանրոցը և տեսնում էինք, որ ամեն մեկը ինչ-որ բան ներդրել է ու գտնում էինք մեր ուզածը, դա մեծ ուրախություն էր պարգևում: Երբ գալիս էր մեքենան, որտեղ տաք ծածկոցներ էին, ասում էինք. «Տղերք, այսօր չմրսեցինք»: Ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանին կանգնած տղերքի եղբայրությունը մեծ ուժ է տալիս, և դու երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս:
Կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո ես միանգամից վերադառնալու եմ մարտի դաշտ և ավելացնելու եմ այդ թիվը»,- ասաց Դոխոյանը: