կարևոր
3219 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-16 22:30

Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ

Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին շարունակվում են դժվար ու ծանր մարտերը, հատկապես` հարավային ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք: Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ: Այդ ընթացքում հայկական կողմին հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն: