կարևոր
1253 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-16 21:34

Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին

Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին

ՀՀ գլխավոր դատախազությունը նախաքննական մարմնին է ուղարկել սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները, որոնք պատկերում են ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցել է.

«Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով:

Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»: