կարևոր
2056 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-16 20:58

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը ամեն օր տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը ամեն օր տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եկեղեցիների զանգերի ղողանջ և մաղթանք-աղոթք մինչև հաղթություն

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի»։