կարևոր
1044 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-16 20:45

Հունաստանի արտգործնախարարի այցը՝ Երևան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աշխատանքային այցով Երեւանում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը:

Նա հանդիպումներ է ունեցել ինչպես իր հայ պաշտոնակցի այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:  

Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին էլ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է.

 «Միջազգային հանրությունը պետք է տարբերակի՝ ովքեր են «կրակի վրա յուղ լցնում» եւ ովքեր են որդեգրում կառուցողական մոտեցում ու կողմնակից են խաղաղ տարբերակին»:

Հայաստանի արտգործնախարարն էլ նշել է, որ Արցախի ու Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ Ադրբեջանի հարձակումները վկայում են, որ Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվում է հումանիտար հրադադարից:

Մանրամասներին տեղյակ է Մարին Մելիքսեթյանը։