կարևոր
2101 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-16 20:04

Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, շապիկին՝ Մոնթեն

Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, շապիկին՝ Մոնթեն: Այս մասին հայտնում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»,-գրելլ է նա։