կարևոր
795 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-16 19:46

Ռումինիայի Հարգիտայի նահանգապետը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Ռումինիայի Հարգիտայի նահանգապետը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Ռումինիայի Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբանը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի դեմ պայքարում: Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում:

«Կարևոր է մեր համերաշխությունը ցուցաբերել Հարգիտա նահանգի քույր շրջանին՝ հայկական Լոռու մարզին: Եվ հաջորդ չորս տարիներին Լոռու մարզը կարող է ապավինել մեր աջակցությանը: Կարևոր է հիշել, որ քույրացման հարաբերությունները երկու կողմերին էլ տալիս են նոր հնարավորություններ, աջակցություն, այդ հարաբերությունները դրական արդյունք ունեն, և այդպես կլինի առաջիկա չորս տարիներին ևս»,- ասել է Չաբանը: