Եվրոպական Միությունը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, ամփոփելով Եվրամիության վերջին գագաթնաժողովը, վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Կիպրոսին և Հունաստանին՝ միևնույն ժամանակ կարևորելով արևելյան Միջերկրածովյան խնդիրների վերաբերյալ Թուրքիայի հետ երկխոսելու պատրաստակամությունը: