կարևոր
2158 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-16 17:19

«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը

«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և հոսպիտալի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք:

Նրանք հանդես են գալիս «Դադարեցրեք ցեղասպանությունը» «Դադարեցրեք ահաբեկչությունը» «Էրդողան՝ ահաբեկիչ» «Ալիև՝ ահաբեկիչ» «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն են ուզում» և այլ գերմաներեն ու հայերեն վանկարկումներով:

Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի հայերը մոբիլիզացվել և նախաձեռնել էին աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչմանհայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիներըՍփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացրել էրոր հայերը վաղ առավոտից փակ են պահում նաև հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիա-ԻսպանիաԲելգիա-ՆիդերլանդներՖրանսիաՇվեյցարիաՆիդերլանդներ-ԳերմանիաԼյուքսեմբուրգ-Բելգիա-ՖրանսիաՖրանսիա-ԻտալիաԳերմանիա-Դանիա։