Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել. (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: