Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը: