13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ45+300-կմ53+000 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ‚ ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 26-ը փակ կլինի երթևեկության համար։
«Թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կիրականացվի Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-(Մ-3) հանրապետական նշանակության ավտոճանապարհով: Ներքին ճանապարհները (դեպի գյուղեր) բաց կլինեն տեղի բնակիչների համար: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում: