27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
Ինչպես հաղորդում է «Fox11» հեռուստակայանը, հայոց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, լուսավորել է Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը՝ որպես համերաշխություն ու սատարում ամերիկահայ համայնքին:
Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ» ու ցույց է անցկացվել Թուրքիայի հյուպատոսության առջև՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար: Լայնամասշտաբ բողոքի ակցիային միացել էին ինչպես ամերիկահայեր, այնպես էլ օտարազգի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ: Նախաձեռնության մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու պաստառներ՝ «Արցախը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար» խորագրերով: