20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սփյուռքի մեր հայրենակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ միջազգային հանրության անտարբերության դեմ:
Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում նրանք մեքենաներով փակել են միջպետական ճանապարհները ու դրանց երկայնքով ծածանել հայկական Հանրապետությունների դրոշները:
Գերմանիայում փակել են Համբուրգ քաղաքի մուտքը, ոստիկանները մոտենում են հայ վարորդներին ու վարչական պատասխանատվության արձանագրություն կազմում: Բայց ոչինչ նրանց չի խանգարում բողոքի իրենց ակցիան շարունակելու համար:
Փակ է նաեւ Բելգիա-Ֆրանսիա միջպետական ճանապարհը: «Արցախը Հայաստան է, Էրդողանն ու Ալիեւն էլ ահաբեկիչներ են». վանկարկում են հայերը: