08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:
Հարությունյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղադրել միջոցառման տեսանյութը:
«Ջալալ Հարությունյանը արժանացել է այս կոչմանը վերջին 19 օրվա պատերազմական գործողություններում փայլուն իրականացած ղեկավարության համար»,- ասել է Հարությունյանը:
Արցախի նախագահի նշել է նաև, որ պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի Պաշտպանության բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում: