Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ոչ միայն դատապարտել է Թուրքիայի ռազմական աջակցությունը ստացող Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախում, այլեւ կոչ է արել Իսրայելի կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի զենքի արտահանումը Ադրբեջան, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, ու փոխարենը, խաղաղարար միջնորդի դեր խաղալ:
Միությունը նաեւ հորդորել է կառավարությանն ու Քնեսեթին վերջապես ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը: