կարևոր
2274 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-15 21:31

Չենք բանակցել փաստաթուղթ, որը չի նախատեսել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը․ Նալբանդյան

Չենք բանակցել փաստաթուղթ, որը չի նախատեսել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը․ Նալբանդյան

Հայկական կողմը չի քննարկել հակամարտության կարգավորման որեւիցե փաստաթուղթ, որը չի նախատեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, «Սպուտնիկ Արմենիա»-ում հրապարակած հոդվածում գրել է 2008-ից 2018 թվականներին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էդվարդ Նալբանդյանը:

Նախկին նախարարն ընդգծել է, որ բանակցություններում քննարկված բոլոր փաստաթղթերը նախատեսել են հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակներ փուլային իրականացմամբ ու բոլոր բաղադրիչների փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցում` ժողովրդի ազատ կամարտահայտումն արտացոլող ու միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող քվեարկության միջոցով:

Նալբանդյանն ընգծել է՝ քվեարկության դրվող հարցերի ձեւակերպումը չէր սահմանափակվելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ի իր ուղերձում հայտարարել էր, որ նախորդ իշխանություններից մնացած բանակցային ժառանգությունը հիմնված է եղել ոչ թե «տարածնքեր՝ կարգավիճակի դիմաց», այլ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը, որից իրենք հրաժարվել են: Ամիսներ առաջ էլ հայտարարել էր, որ բանակցությունները սկսել է ոչ թե նախկինների թողած կետից, այլ՝ իր: