կարևոր
924 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-15 19:45

Վոլգոգրադում չեզոքացված ահաբեկիչների համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից

Վոլգոգրադում չեզոքացված ահաբեկիչների համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում կասեցված «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեության համակարգումը իրականացվել է Սիրիայի տարածքից: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Վոլգոգրադում  «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության (արգելված է Ռուսաստանում-խմբ) միջտարածաշրջանային բջջի գործունեությունը: Ահաբեկչական կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից են, որոնք ծրագրավորում էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ Վոլգոգրադ քաղաքում: Ահաբեկչական գործունեության համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից»,- նշված է հաղորդագրության մեջ:

 Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ նրանց թիրախային օբյեկտներն են հանդիսացել իշխանության մարմինների շենքերը, զինծառայողների բնակության վայրերը եւ պայթյունավտանգ ձեռնարկությունները:

Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով միջոցներ են ձեռնարկվել տարածաշրջանում ահաբեկչական գործողություններ թույլ չտալու համար:

«Ձերբակալության ժամանակ պարագլուխը եւ նրա հանցակիցը, ովքեր փորձել են ահաբեկչության միջոցները դուրս բերել Վոլգոգրադում նախապես սարքավորված թաքստոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին եւ արդյունքում չեզոքացվել:

Քննչական գործողությունների ընթացքում դեպքի վայրում և արմատական իսլամիստների բնակության հասցեներում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, ռազմամթերք, քիմիական բաղադրիչներ, կրոնական բնույթի գրականություն, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզ, որում նշված է  նախատեսված դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման վայրերը: 

Միաժամանակ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ուֆա, Մայկոպ եւ Վոլգոգրադ քաղաքներում ձերբակալվել են միջտարածաշրջանային բջիջի այլ մասնակիցներ, որոնց նկատմամբ դատավարական որոշումներ են ընդունվում: Անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիրի անցկացումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ իսլամիստները ծրագրում էին պայթեցնել «Մայր Հայրենիք» հուշարձանը: