Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից, ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է հաղորդագրություն, որ 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան բնակելի տան բակերում և այգիներում:
«Հրթիռը Ստեփանակերտի վրա արձակվել է հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո:
Այս օրերին Արցախում պատերազմական գործողություններն աշխարհին ներկայացնող հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները տեղում նկարահանել և լուսաբանել են գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ: