Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահի հետ եւ քննարկել է դեկտեմբերի 2-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին վերաբերող հարցեր:
Զասի խոսքով՝ անդրադարձ է եղել ՀԱՊԿ տարածքում ստեղծված իրավիճակին, որը սրվել է Լեռնային Ղարաբաղի, Ղրղըզստանի եւ Բելառուսի զարգացումների հետեւանքով:
«Ակտիվորեն քննարկվում է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցը», - նշել է Զասը:
Նրա խոսքով՝ մոսկովյան գագաթնաժողովի օրակարգն արդեն կազմված է, այն շատ հագեցած է լինելու, եւ հիմա կողմերը դրա առանձին դրույթներն են համաձայնեցնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ հույս ունի, որ գագաթնաժողովը կգումարվի ոչ թե հեռավար, այլ անդամ երկրների ղեկավարների անմիջական մասնակցության ձաչափով:
«Այդպես ճիշտ կլիներ՝ հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է գագաթնաժողովին ընդառաջ»,- ասել է Ստանիսլավ Զասը: