23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը Արդարադատության նախարարության ընդունարանում, ինչպես նաև ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՔԿԱԳ գործակալությունը ընդունելու է բացառապես e-servises.moj.am էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները:
«Ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ 85-00 հեռախոսահամարով:
ՔԿԱԳ բոլոր գրանցումները կարող եք կատարել ՔԿԱԳ տարածքային մարմիններում»,- ասված է հաղորդագրության մեջ: