կարևոր
1717 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-15 12:55

Առողջապահության նախարարությունում պատմել են Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրողի վիճակի մասին

Առողջապահության նախարարությունում պատմել են Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրողի վիճակի մասին

Ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկի վիճակը, որը տուժել Է Լեռնային Ղարաբաղում գնդակոծման ժամանակ, գնահատվում Է որպես բավարար: Նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մոտ օրերս, հոկտեմբերի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

«Ռուսաստանի քաղաքացի Յուրի Կոտյոնոկը, որը վիրավորում Է ստացել Լեռնային Ղարաբաղում, շարունակում Է բուժումը Երեւանի կլինիկաներից մեկում: Վճակը բավարար Է: Հիվանդը գտնվում Է Ռուսաստանի առողջապահության նախարարության մասնագետների հսկողության ներքո: Նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մոտ օրերս»,- ասել Է նա:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել Էր Ստեփանակերտից ոչ հեռու Շուշի քաղաքում երեք վիրավոր լրագրողների մասին: Երկու տուժածներին՝ «Օֆիցերի Ռոսսիի» պոտալի թղթակից Լեւոն Արզանովին եւ ՌԴ-ի քաղաքացի Հրանտ Բալադյանին, Մոսկվա են տեղափոխել հոկտեմբերի 9-ին: