կարևոր
3144 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-15 10:00

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդությունը

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները: Այս մասին հայտնում է Ավստրիայի «Հայ դատի» հանձնախումբը։

Միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ բոլոր խորհրդարանական խմբերի կողմից, միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

Փաստաթղթի 3 հիմնական կետերը հետևյալն են՝

1․ Ավստրիայի և ԵՄ-ի կողմից ջանքերի գործադրում՝ ուղղված հրադադարին,

2․ Թուրքիայի միջամտության ու զենքի մատակարարման դատապարում,

3․ Խաղաղ բանակցություններ Վիեննայում։