6026 դիտում, 2020.10.14 23:27

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետեւանք է. Էդուարդ Շարմազանով

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետեւանք է. Էդուարդ Շարմազանով

Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ, որի շնորհիվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք դուք առ ոչինչ համարեցիք, քանի որ Նիկոլը, հղում անելով ալիեւին, ասում էր, թե դրանք ուժի մեջ չեն։

2. 2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պատերազմի։

3.Հիմա, մի կողմ դնելով քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բանակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել։

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետեւանք է եւ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է»։