25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և նույն շրջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերգեյ Միրզոյանն Արցախի նախագահի կողմից պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին: Փա՛ռք մեր բոլոր հերոսներին»,- գրել է Պողոսյանը: