ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ակնկալում է, որ աշխարհն ուշադրության կարժանացնի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում գտնվող հոսպիտալի թիրախավորման դեպքը: Այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այսօր հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է հոսպիտալներից մեկը, ինչը մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, տեսնեն, թե ինչպես են բուժհաստատությունները թիրախավորվում: Չնայած, մեզ համար դա բոլորովին զարմանալի չէ, եթե թիրախավորվում է եկեղեցին, նույն ձև կթիրախավորվի նաև հիվանդանոցն ու հոսպիտալը»,- ասաց Հովհաննիսյանը: