ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Նա խոսել է նաև Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականության մասին:
«Մենք հետևում ենք այս կոնֆլիկտին: Անկեղծ ասած առանձնապես չենք խորացել այս հարցի մանրամասնությունների մեջ, քանի որ քաղաքական կազմակերպություն չենք: Մենք չենք ուզում ներքաշվել քաղաքական պայքարի մեջ: Սակայն սա բարդ հարց է ու ես անկեղծորեն հույս ունեմ, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով: Կարող է ՈՒԵՖԱ-ն փոխել ԵՎՐՈ-2020-ի անցկացման վայրը այդ դեպքում: Ես չեմ խոսում այդ մասին, բայց թեորիապես մենք կարող ենք ԵՎՐՈ-ն անցկացնել 12 երկրում, 11 երկրում, 9 երկրում, 3 երկրում կամ էլ 1 երկրում: Մենք կարող ենք անել այն, ինչ ուզենք: Խնդիրն այն է, որ այս ձևաչափով մրցաշարի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է: Հիմա ինչ-որ բան փոխելու համար ահռելի ուժեր են պետք»,-Չեֆերինը ասել է ARD-ի եթերում: