կարևոր
2663 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-14 20:56

Մարտակերտի հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Գրիգորյանը. Արցախի ՄԻՊ

Մարտակերտի հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Գրիգորյանը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է: